09.12.2013|
19:21
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը կարծում է, որ պետք է ձևավորել նոր կարգի քաղաքական ուժ: «Ժամանակն է հասկանանք, թե աշխարհում ինչ է կատարվում. այսօր առաջնային շփման ձևը զանգվածային մեծ հնարավորություններ ունեցող սոցիալական ցանցերն ու ինտերնետն են: Հնարավոր է ունենալ վիրտուալ կուսակցություններ, որոնց հիմքում ընկած են տեսաձայնային ժամանակակից մեթոդները: Վիրտուալ հավաքներ կազմակերպել, և փորձել այդ կուսակցության մեջ համախմբել աշխարհի բոլոր հայերին»,-ասաց նա: